Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Եղանակով պայմանավորված ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց

Եղանակով պայմանավորված ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. տեղ-տեղ 
առկա է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում եղանակով պայմանավորված կան փակ ավտոճանապարհներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը, Վանաձոր-Դիլիջան, Մարտունի-Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Վայք-Սարավան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am