1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան

Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զարիֆի խոսքերը մեջբերել է իրանական mehrnews կայքը:

«Մտադիր եմ մեկնել Կովկաս եւ Ռուսաստան:  Սովորաբար ես չեմ հայտարարում դրա մասին, բայց, կարծում եմ, որ գործուղումների ժամկետները Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան արդեն հստակեցվել են», - ասել է Զարիֆը:

Զարիֆը  նաև նշել է, որ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ:

«Երեկ երեկոյան ես լավ հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուչօղլուի հետ: Մտադիր եմ այցելել երկրներ, որոնք կարող են միասին աշխատել, որպեսզի օգնենք ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատենք», - հավելել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]