1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանի ՊՆ-ն հայտարարել է Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցների մասին

Իրանի ՊՆ-ն հայտարարել է Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտնել է, որ առկա են երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Iran Press-ը:

Հաթամին նամակներ է հղել ավելի քան 60 երկրի Պաշտպանության նախարարներին, որում կոչ է արել հրաժարվել պետական ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներից ու դատապարտել այդ անմարդկային հանցանքը:

«Կան լուրջ ապացույցներ այս սպանության մեջ իսրայելական ռեժիմի գործուն մասնակցության վերաբերյալ»,- նշել է պաշտպանության նախարարը, հավելելով, որ իրենց իրավունք են վերապահում արձագանքել այդ գործողությանը:

Նոյեմբերի 27-ին Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր Հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն: Մոհսեն Ֆախրիզադեն հինգ իրանցիներից մեկն էր, ով ընդգրկվել էր աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով: Նոյեմբերի 28-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել էր Ֆախրիզադեի սպանությունը և դրանում մեղադրել «սիոնիստական ռեժիմին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]