Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշվելու իրավունք. Զատուլին

Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշվելու իրավունք. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը շարունակում է համարել, որ Արցախի Հանրապետության ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զատուլինն ասաց դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում:

«Ես շարունակում եմ համարել, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք: Առավել ևս, որ Խորհրդային Միության փլուզման պահին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունն արդեն չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքները: Վերանայման կարիք ունեն Ադրբեջանի այն հայտարարությունները, թե դա իրենց տարածքներն են»,- ասաց Զատուլինը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am