Տարածաշրջանային

Թուրքիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական լրատվական կայքերը, երկրաշարժը զգացվել է Սղերդ (թուրքերեն՝ Սիիրթ) նահանգի Կուրթալան քաղաքում դեկտեմբերի 3-ին՝ առավոտյան 08:45-ին:

Ըստ Կանդիլիի աստղադիտարանի երկրաշարժի հետազոտման ինստիտուտի կողմից արված հայտարարության՝երկրաշարժն ունեցել է 5.1 մագնիտուդ ուժգնություն: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է ծովի մակերևույթից 2.2 կմ խորության վրա և զգացվել է նաև Բաթման, Դիարբեքիր և Մարդին շրջաններում:

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին դեռևս որևէ հայտարարություն չի արվել:

Մերի Վարդումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում