Ասկերանի երկու համայնքի տարածքներում տեղի կունենա չպայթած ռումբերի, այլ զինատեսակների ականազերծում
12:18, 30 Նոյեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել. Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետների և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում