Իզաբելլա Աբգարյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
«Իզաբելլա Աբգարյանը շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները»,- նշեց Սարգսյանը:
Կարդացեք հոդվածը` Русский