ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս պահին փակ է Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկը:
Քաղաքացիները փորձում են փակել նաև Բաղրամյան պողոտան:
Ոստիկանները նշված վայրերից արդեն բերման են ենթարկել փողոցը փակել ցանկացող մի խումբ անձանց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում փողոցներ էին փակել նաև նոյեմբերի 19-ին:
Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: