Կամո Ցուցուլյանն ու Արամ Ղազարյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետի-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Կամո Ցուցուլյանն ու Արամ Ղազարյանը իրենց պաշտոնները զբաղեցնում են 2026 թվականի հունվարից։