Նարեկ Հովակիմյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Հովակիմյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Նարեկ Հովակիմյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի ապրիլից։