Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ. Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ընթացքում անհետ կորած հայ զինծառայողների թիվը հայտնի է, սակայն կոնկրետ թիվ վարչապետը չի նշել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է առցանց մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այո, թիվը հայտնի է, ես հիմա կոնկրետ թիվ չհրապարակեմ, բայց մենք ունենք թիվ: Ցավոք սրտի, անհետ կորած մի քանի հարյուր մեր զինվորների մասին է խոսքը: Եվ մենք հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ մենք նույն եզրակացությանը կհանգենք: Մենք հույս ունենք, որ մի մասին կգտնենք ողջ: Օրինակ, երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»,- մանրամասնեց վարչապետը:

Անդրադառնալով գերիների փոխանակման ժամկետների մասին հարցին՝ վարչապետն ասաց, որ գերիների փոխանակությունը տեղի կունենա զոհվածների մարմինների փոխանակումից հետո: «Շատ է քննարկվում և շատ կարևոր հարց է, նաև առաջարկներ կան, որ սգո օր հայտարարվի: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ մենք մարմինների հայտնաբերման գործընթացը հասցնենք ավարտին և հնարավորություն ունենանք հարգանքի տուրք մատուցել նաև պետական մակարդակով կայացված որոշումների շրջանակում»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը կարևոր է համարում այս ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքների համար նախատեսված սոոցիալական երաշխիքների ապահովումը: «Կառավարությունը միջոցներ ձեռնարկում է և ունի վստահություն, որ այդ ամեն ինչը կարվի պատշաճ մակարդակով: Իհարկե, շատ կարևոր եմ համարում շփումը զոհվածների ընտանիքների անդամների հետ: Իհարկե, այդ շփումն անպայման պետք է կառավարության և զոհվածների ընտանիքների անդամների միջև լինի և լինի շարունակական: Շատ կարևոր եմ համարում հաշմանդամություն ստացած մեր զինվորների հետ շփումը, որովհետև նրանց հետագա կյանքի կազմակերպումը կարևորագույն խնդիրներից մեկն է, և կառավարությունն այստեղ պետք է շատ կարևոր դերակատարություն ունենա: Զինվորը պետք է տեսնի, որ պետությունը կանգնած է իր կողքին և իրենից կախված ամեն ինչ անում է: Պարզ է՝ առողջական խնդիրների լուծումը նույնիսկ քննարկման թեմա էլ չի: Այդտեղ քննարկելու բան չկա: Նաև օրենսդրությամբ նախատեսված են սոցիալական որոշակի երաշխիքներ, այդտեղ էլ քննարկելու ոչ մի բան չկա: Բայց շատ կարևոր է նաև, որպեսզի կառավարությունն աջակցի հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին, ովքեր մասնագիտական վերապատրաստման խնդիր ունեն իրենց հետագա կյանքի կազմակերպման առումով, և սա մեր գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը պետք է դառնա»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]