Քաղաքականություն

Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կարող է փոխանակումը լինել. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կարող է փոխանակումը լինել. Նիկոլ Փաշինյան

Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում Գեղարքունիքի մարզում հայտարարել է, որ Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կարող է փոխանակումը լինել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը հայտնել է, որ հայկական կողմի համար այդ թեման այլևս լարվածության հարց չէ։

«Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կարող է փոխանակումը լինել։ Սկզբունքը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանը ուզում են իրար խոցե՞լ սահմանազատման գործընթացով, թե՞ հարցերը լուծել այնպես, որ մեր և իրենց երեխաները այլևս այդ թեմաները չունենան։ Մեր պարտքն է երեխաներին թողնել մի երկիր կադաստրի թղթով, որն արդեն իսկ կա։ Մնում է կադաստրի թղթում գծագրումները վերջնականացնել և այդ կադաստրի թղթով հաստատված պետությունը սերնդեսերունդ փոխանցել։ Լինելու է անվտանգություն և Հայաստանի պաշտպանունակությունն անընդհատ բարձրանալու է»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում