Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին. Արոնյան

Հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին. Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Speed Chess Championship-ում տարած հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:

«Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ ու խոնարհվում մեր զոհվածների և նրանց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը: Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Արոնյանը:

Chess.com կայքի կազմակերպած մրցաշարի 1/8 եզրափակիչում Արոնյանն ուժերը չափեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և պարտության մատնեց 14:11 ընդհանուր հաշվով: Հաջորդիվ Արոնյանը կմրցի Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am