Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ադրբեջանում հակաիշխանական գործունեություն ծավալող լրագրողի  ազատազրկումը բողոքի առիթ է դարձել

Ադրբեջանում հակաիշխանական գործունեություն ծավալող լրագրողի  ազատազրկումը 
բողոքի առիթ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում «Azel» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Աֆգան Սադըգովը դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Նրան իշխանությունները մեղադրում են բռնաբարության հոդվածով, սակայն Սադըգովը, նրան աջակցողները դա համարում են շինծու մեղադրանք և հետապնդումների իրական պատճառ են համարում լրագրողի հակաիշխանական գործունեությունը:

Ադրբեջանի տարբեր շրջաններում հասարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել՝ պահանջելով Սադըգովի ազատությունը: Ըստ Սադըգովի կնոջ, նույն գործով մեղադրվող Սաքիթ Մուրադովն ազատության մեջ է, քանի որ նա ծառայում է իշխանության մեջ գտնվող «հայամետ» պաշտոնյաներին: Սադըգովը մեղադրել է իշխանություններին կոռուպցիայի ու բյուջեի թալանի մեջ:

« Դատավորը շատ «արդար» որոշում կայացրեց և Աֆգանին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման: Նույն հոդվածով մեղադրվող Մուրադովն ազատության մեջ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սադըգովի կինը՝ Սեվինչ Սադըգովան գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիայի առաջին օրերից սկսած՝ Ադրբեջանի իշխանություններն արգելել են ընդդիմադիր լրագրողների գործունեությունը: Բացի այդ, սահմանափակել է սոցիալական կայքերից օգտվելու հնարավորությունը:

Հերմինե Մինասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am