Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հեռուստաաստղ Քայլի Ջեններն իր աջակցությունն է հայտնել Արցախին և Հայաստանին

Հեռուստաաստղ Քայլի Ջեններն իր աջակցությունն է հայտնել Արցախին և Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ հեռուստաաստղ և մոդել Քայլի Ջեններն աջակցություն է հայտնել Արցախին և Հայաստանին՝ իր միլիոնավոր հետևորդներին հորդորելով մասնակցել համազգային դրամահավաքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քայլին «Ինստագրամի» «Սթորի» բաժնում հրապարակել է քրոջ՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Կարդաշյանի տեսաուղերձը, որում Քիմը հորդորում է բոլորին աջակցել Հայաստանին և Արցախին ու տեղեկացնում է, որ 1 մլն դոլար է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից մեկնարկել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը, որի շրջանակում հանգանակված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 100 միլիոն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]