Քաղաքականություն

Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել

Հայաստանի Հանրապետության Արմավիր քաղաքի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, Գերմանիայի Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը և Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Նաումուրգի «Բալի փառատոնի» շրջանակներում մասնակցել են Նաումբուրգում Արմավիր քաղաքի անվամբ ծառուղու անվանակոչման հանդիսավոր արարողությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանատան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Միխաել Շմիդթը, երկրամասի լանդթագի պատգամավոր Դանիել Շթուրմը, երկու քաղաքների, ինչպես նաև Ֆրանսիայի Լես Ուլիս և Գերմանիայի Աախեն գործընկեր քաղաքների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

Արմավիրը և Նաումբուրգը քույր քաղաքներ են հռչակվել 2025 թվականին ստորագրված գործընկերության համաձայնագրով։ Քաղաքներն ակտիվ համագործակցում են կրթական-փոխանակման ծրագրերի, գինեգործության, գործարար կապերի ամրապնդման ոլորտներում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում