Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:

Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի և Ստեփանակերտի բնակիչների մոտ վիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Մյուս 3 վարակակիրները Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, և գտնվում էին մեկուսացման մեջ:
Առողջացել է 4 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 333 մարդու մոտ, որոնցից 287-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 44, ընդհանուր մեկուսացված են 77 քաղաքացի:

Արցախում ընդհանուր կատարվել է 12 756 փորձանմուշի հետազոտություն:

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ 

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am