Տարածաշրջանային

Անկարայում հայկական գերեզմանատուն է պղծվել

1 րոպեի ընթերցում

Անկարայում հայկական գերեզմանատուն է պղծվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայկական գերեզմանատուն է պղծվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ նշելով, որ գերեզմանատունը պատկանում է հայկական եկեղեցական ֆոնդին:

Գերեզմանատունը գտնվում է Անկարայի Սինջանի շրջանում: Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից ստեղծված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության փոխնախագահ Մուստաֆա Յեներօղլուն այդ հարցն արդեն քննարկել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ:

«Գերեզմանից հանված ոսկորները պետք է կրկին թաղվեն և տարածքը պետք է պաշտպանված լինի: Գերեզմանոցի տարածքը պետք է պահպանվի: Գերեզմանատների և մշակութային ժառանգության պահպանումը քաղաքակրթության անհրաժեշտություն է»,- ասել է Յեներօղլուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում