Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց, 5 ակումբ և 58 անձ որակազրկվեցին  

Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց, 5 ակումբ և 58 
անձ որակազրկվեցին

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել դադարեցնել առաջին խմբի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 3-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը:

ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ) տարբեր ժամկետներով որակազրկան մասին:

ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի սկզբին ՀՖՖ գլխավար քարտուղար Արթուր Ազարյանը մանրամասնորեն ներկայացրեց ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրությունը:

Հաշվի առնելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը՝ ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկեց ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: ՀՀ Առաջին խմբի հաղթողի և հաջորդ մրցաշրջանի ձևաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն ՀՖՖ գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների կողմից հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am