Տաջիկստանի նախագահը Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի զորահանդեսին
15:44, 1 Հունիս 2020
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել Է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու ՌԴ ղեկավարության հրավերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, շքերթը տեղի է ունենալու Մոսկվայում հունիսի 24-ին։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից զորահանդեսի հրավերը ստացվել է դիվանագիտական աղբյուրներով և երախտագիտությամբ ընդունվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այժմ երկու կողմերն էլ քննարկում են Տաջիկստանի նախագահի՝ Մոսկվա այցի կազմակերպչական հարցերը:
Պուտինը Հաղթանակի զորահանդեսին հրավիրել է նաև ԱՊՀ-ում ընդգրկված բոլոր երկրների ղեկավարներին։
Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում