Շվեդիայում 300 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով
13:27, 26 Մայիս 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսն ախտորոշող թեստավորման արդյունքներով Շվեդիայում 300 բուժաշխատողի մոտ Covid-19 է հաստատվել: Բուժաշխատողները Ստոկհոլմից 70 կմ հեռավորության վրա գտնվող Ուփսալա քաղաքի ակադեմիական հիանդանոցից են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը:
«Իրավիճակն այնպես է, ինչպես հասարակության այլ շրջանակներում. դիտարկվում է վարակի տարածում, բայց մենք չգիտենք, ինչպես է այն ներթափանցել հիվանդանոց և ինչպես է տարածվել»,-ասել է հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Միքայել Քելերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում