Կարեն Կարապետյանը քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի
14:35, 11 Մայիս 2020
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ քաղաքականությամբ չի զբաղվելու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կարապետյանը նշեց մայիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Քաղաքականությամբ չեմ զբաղվելու»,- ասաց նախկին վարչապետը:
Նա նշեց, որ որոշակի առումով այժմ հետևում է գործող կառավարության աշխատանքներին և մաղթեց, որպեսզի կորոնավիրուսի պայմաններում գործադիրը հնարավորինս քիչ կորուստներ ունենա:
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փակ նիստին, որին հրավիրվել էր հաձնաժողով կողմից:
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում