Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրամիությունը դրամահավաք է անցկացնում համավարակի դեմ պայքարելու համար

Եվրամիությունը դրամահավաք է անցկացնում համավարակի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մայիսի 4-ին անցկացնելու է միջազգային դոնորների առցանց համաժողով: Մտադիր են հավաքել 7,5 մլրդ եվրո` հետագայում վարակի տարածմանը հակազդելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Euronews»-ը:

Նշվում է, որ մայիսի 4-ին մի շարք եվրոպական երկրներում ուժի մեջ է մտնում սահմանափակումների թուլացման մասին որոշումը: Մասնավորապես, Իտալիայում, որը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով աշխարհում երկրորդն է, ուժի մեջ է մտնում մեկուսացումից դուրս գալու որոշումը: Թուրինի քաղաքապետը նշել է, որ քաղաքը պատրաստվել է այն բանին, որ քաղաքացիներն օգտվեն հասարակական տրանսպորտից, իրականացվել են ախտահանիչ աշխատանքներ, ուղևորների համար սահմանվել են տրանսպորտից օգտվելու կանոններ: Ինչպես Իտալիայում, այնպես էլ վարակվածների թվով երկրորդը հանդիսացող Իսպանիայում մայիսի 4-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս դիմակներ կրելը պարտադիր է: Ֆրանսիայում կարանտինը հանվում է մայիսի 11-ին: Այս երկրի Կրթության նախարարությունը տարածել է անվտանգության կանոնների վերաբերյալ ուղեցույց մանկապարտեզների ու դպրոցների բացման հետ կապված:   

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]