Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

«Հայաստան Հանրապետություն» օրաթերթ․ Քրդական խաղաքարտի գինը

«Հայաստան Հանրապետություն» օրաթերթ․ Քրդական խաղաքարտի գինը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիայի ճգնաժամի ծավալմանը զուգընթաց կտրուկ աճեց քրդական գործոնի դերը։ Դա պայմանավորված էր այն ակնհայտ հանգամանքով, որ քրդերը սկսեցին հետաքրքրել թե՛ սիրիական իշխանություններին եւ ընդդիմությանը, թե՛ տարածաշրջանային եւ տարածաշրջանից դուրս եղած այն ուժերին, որոնք փորձում էին քրդական համայնքի հնարավորություններն օգտագործել ի նպաստ իրենց քաղաքական շահի։

Քրդական հարցի լուծումն առնչվում է նաեւ մեր ազգային շահերին եւ հետաքրքրություն է ներկայացնում հայ գիտական շրջանակների համար։ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի եւ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության համատեղ նախագծի՝ «Փորձագիտական միջավայր» շարքի հերթական հանդիպումը նվիրված էր քրդական թնջուկին։ Ինստիտուտի գիտաշխատող Տաթեւիկ Մանուկյանը ներկայացրեց քրդական հարցի շուրջ ծավալվող վերջին զարգացումները՝ տարածաշրջանային եւ ԱՄՆ-Ռուսաստան ուժային վերադասավորումների համատեքստում։

Քրդերի հետ կապված Հայաստանում կան շատ հակասական եւ ինչ-որ տեղ մեր շահերից չբխող տեսակետներ։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է դիրքավորվեն Հայաստանի գիտական, փորձագիտական հանրույթը եւ երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնողները քրդական հարցի հետ կապված, Տ. Մանուկյանը նախեւառաջ հորդորեց զերծ մնալ քրդական հարցի հետ կապված հայտնի տերմինաբանությունից, մասնավորապես «Արեւմտյան Քրդստան»՝ Ռոժավա, հյուսիսային կամ հարավային Քրդստան ձեւակերպումներից, որովհետեւ դրանք անմիջականորեն հակասում են մեր անվտանգային ու աշխարհաքաղաքական հետաքրքրություններին, եւ ամենակարեւորը՝ մեր պատմական հիշողությանը»։

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am