Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՀՀ թղթադրամների նոր շարքը հաղթող է ճանաչվել High Security Printing EMEA-2020 միջազգային մրցույթում

ՀՀ թղթադրամների նոր շարքը հաղթող է ճանաչվել High Security Printing EMEA-2020 
միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ թղթադրամների նոր շարքը հաղթող է ճանաչվել High Security Printing EMEA-2020 միջազգային մրցույթում՝ «Լավագույն նոր շարք» անվանակարգում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Մրցանակաբաշխությունը կազմել է Reconnaissance International ընկերության կողմից 2020 թ․մարտի 9-11-ը Լիսաբոնում (Պորտուգալիա) անցկացված High Security Printing EMEA ամենամյա կոնֆերանսի մի մասը: Մրցանակաբաշխությունն իրականացվել է երեք անվանակարգերում՝ «Լավագույն նոր շարք», «Լավագույն նոր թղթադրամ» և «Լավագույն նոր հավաքորդական հուշադրամ»:

Նշվել է նաև, որ 1000, 2000, 5000, 10000, 20000 և 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամների շարքը արտադրված է կոմպոզիտային հումքի վրա, որը համատեղում է պոլիմերի ամրությունը թղթի տպագրելիության հետ` դիմացկուն և հուսալի թղթադրամներ ստանալու համար: Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որն ունի թղթադրամների ամբողջական շարք՝ տպագրված Louisenthal-ի Hybrid ADDvance թուղթ/պոլիմեր հումքի վրա: Ժյուրիի հատուկ գնահատանքի է արժանացել թղթադրամների դիզայնը, որն արտացոլում է պատմական, մշակութային և կրոնական թեմաներ։

«Լավագույն նոր թղթադրամ» անվանակարգում մրցանակը տրվել է Անգլիայի Բանկին՝ իր նոր, աչքի ընկնող 20 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով թղթադրամի համար։ Թղթադրամը տպագրված է De La Rue-ի Safeguard պոլիմերային հումքի վրա և ներկայացնում է անգլիացի հայտնի նկարիչ JMW Turner–ին: 

«Լավագույն նոր հավաքորդական թղթադրամ» անվանակարգում մրցանակակիր է դարձել Լեհաստանի ազգային բանկը՝ Լեհաստանի պաշտպանված տպագրական գործի հիմնադրման 100-ամյակին նվիրված հավաքորդական թղթադրամի համար: Թղթադրամն աչքի է ընկնում արտասովոր անվանական արժեքով՝ 19 զլոտի, ինչպես նաև ավանդական դիզայնի ու ժամանակակից պաշտպանական հատկանիշների համակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am