Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հիլարի Քլինթոնը հիացած Է իր մասին վավերագրական ֆիլմով

Հիլարի Քլինթոնը հիացած Է իր մասին վավերագրական ֆիլմով
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը փետրվարի 25-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում պատմել Է, որ հիացած Է այն բանով, թե ինչպես Է ռեժիսոր Նանեթ Բուրշթեյնն իր կյանքի պատմությունը դարձրել գրավիչ սերիալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չորս սերիայից բաղկացած «Հիլարի» վավերագրական ֆիլմը նախօրյակին ցուցադրել են Բեռլինի միջազգային կինոփառատոնի Berlinale Special ծրագրով: Պրեմիերային ժամանել Էր կինոնկարի հերոսուհին՝ Հիլարի Քլինթոնը, որը փետրվարի 25-ին պատասխանել Է լրագրողների հարցերին:
«Ես տպավորված եմ այն բանից, թե ինչպես Է Նանեթը հավաքել այդ ամբողջ նյութը եւ այն դարձրել գրավիչ ֆիլմ: Այն պատմում Է ոչ միայն իմ կյանքի մասին, այն պատմում Է մեր քաղաքականության մասին, այն բոլոր մարտահրավերների մասին, որոնց բախվում Է յուրաքանչյուր մարդ: Ես շնորհակալ եմ այդ աշխատանքի համար: Դա իմ կյանքն Է, եւ ես ուրախ եմ, որ այն ներկայացված Է այդքան տպավորիչ եւ հուզիչ ձեւով»,-ասել Է Քլինթոնը:
Քլինթոնը նշել Է, որ չի պատրաստվում ամփոփել իր գործունեության արդյունքները եւ շարունակում Է նայել ապագային, քանի որ դեռ շատ բան կա անելու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am