Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի. ԶԼՄ

Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունից մահացածների թիվն Իրանում հասել է 18-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, փետրվարի 23-ին այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի աղբյուրներին։

Փետրվարի 22-ին Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը տեղեկացրել էր նոր տիպի կորոնավիրուսով վարակման 28 և դրանից մահվան 5 դեպքերի մասին։ Այդ վարակից Իրանում հիվանդացության առաջին դեպքերի մասին առաջին հաղորդումները հայտնվել են փետրվարի 19-ին։

2019-nCoV նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019թ. դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ընդունել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ այն բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ։ ՉԺՀ սահմաններից դուրս վարակվելու դեպքեր են գրանցվել 27 երկրում։ Փետրվարի 23-ի առավոտի դրությամբ՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2 442-ի, առողջացել է 22 888 մարդ, հիվանդացածների քանակը հասել է 76 936-ի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]