Սարալանջի պողոտայում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահար. տուժածներ չկան
09:29, 29 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ 911 ահազանգման կենտրոնը հունվարի 29-ին՝ ժամը 02:26-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Nissan Quest» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արտաքին լուսավորության սյանը և շրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում