Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Կիեւում ճշտել են Իրանում ավիաաղետի զոհերի քաղաքացիությանը վերաբերող տվյալները

Կիեւում ճշտել են Իրանում ավիաաղետի զոհերի քաղաքացիությանը վերաբերող տվյալները
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել Է, որ Իրանի 82 քաղաքացի Է զոհվել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով, տղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այժմ մեզ հայտնի Է ավիաաղետից զոհվածների վերաբերյալ հետեւյալ տեղեկատվությունը ըստ երկրների. Իրան՝ 82, Կանադա՝ 63, Ուկարինա՝ 11 (երկու ուղեւոր եւ անձնակազմի ինն անդամ), Շվեդիա՝ 10, Աֆղանստան՝ 4, ԳԴՀ՝ 3, Մեծ Բրիտանիա՝ 3»,-գրել Է նա Twitter-ում:
Այսպիսով՝ Պրիստայկոն հավաստել Է Իրանում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով Ուկրաինայի 11 քաղաքացիների զոհվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Ուկրաինայի իշխանությունները շարունակում են հետաքննությունը, հավելել Է նա:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Boeing-737 ինքնաթիռը, որը պետք Է կատարեր PS752 չվերթը Թեհրան-Կիեւ երթուղով, հունվարի 8-ի առավոտյան կործանվել Է Թեհրանի իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռչելուց հետո: Օդանավում եղել Է 168 ուղեւոր եւ անձնակազմի ինն անդամ: Նրանք բոլորն Էլ զոհվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am