Միջազգային

Հնդկաստանի հյուսիսում ուժգին տապի պատճառով վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հյուսիսում ուժգին տապի պատճառով վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը երկրի հյուսիսի մի քանի նահանգներում 5 օրով վտանգի կարմիր մակարդակ է սահմանել այնտեղ տիրող սաստիկ տապի պատճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Times of India պարբերականը հաղորդում է, որ ցերեկը ջերմաստիճանը կարող է հասնել ըստ Ցելսիուսի սանդղակի 47 աստիճանի։

Առողջապահության ոլորտի մասնագետները մարդկանց նախազգուշացրել են շատ հեղուկներ օգտագործել և դրսում չգտնվել, հատկապես ժամը 11։00-ից 16։00-ի հատվածում, քանի որ ուժգին տապի կարող է տարբեր առողջական խնդիրներ առաջացնել։

Ի հակադրություն հյուսիսում տիրող տապի, երկրի հարավային նահանգներում առաջիկա 2-3 օրերին սպասվում են հորդառատ անձրևներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում