Քաղաքականություն

Հայաստանն ու Դանիան դյուրացնում են վիզաների տրամադրումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Դանիան դյուրացնում են վիզաների տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ համաձայնագրով էապես դյուրացվում է Հայաստանի քաղաքացիների համար Դանիա մուտքի վիզայի ստացումը:

«Հայաստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում մինչև 90 օր մնալ Դանիայում և շենգենյան գոտու այլ երկրների տարածքում: Դյուրացումը վերաբերում է տարբեր խմբերի՝ գիտնականներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, պատվիրակությունների անդամներին: Սա լուրջ քայլ է՝ Եվրոպական միության հետ վիզաների դյուրացման գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ փոխարտգործնախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում