Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Շառլ Ազնավուրը կմասնակցի «Ավրորա» մրցանակաբաշխությանը

Շառլ Ազնավուրը կմասնակցի «Ավրորա» մրցանակաբաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ազնավուրի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը: «Մենք պատրաստվում ենք Հայաստան ժամանել, և ներկա կլինենք «Ավրորա» մրցանակաբաշխությանը»,-տեղեկացրեց նա: «Արմենպրես»-ին Ազնավուրի այցի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին  համերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում և հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:

Ռոզա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am