Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք. Շառլ Ազնավուրը համերգից առաջ պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին

Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք. Շառլ Ազնավուրը համերգից առաջ պատասխանել է 
«Արմենպրես»-ի հարցերին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Հայաստան գալիս միշտ իրեն երջանիկ է զգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց երգիչը:

«Բայց սպասե՛ք ուշքի գամ, որ իմ տպավորություններով կիսվեմ»,-նշեց երգիչը: Ազնավուրը Երևանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի կապակցությամբ, որի շրջանակում հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացառիկ համերգով է հանդես գալու:

Անդրադառնալով համերգի ծրագրին, երգիչն ընդգծեց. «Երգերի շարքը որոշում եմ միայն այն ժամանակ, երբ տեղ եմ հասնում։ Հակառակ դեպքում անակնալ չի լինի, և շատ անգամ փոփոխություններ եմ կատարում մինչև վերջին վայրկյանը»:

Ազնավուրն իր յուրաքանչյուր երգում հոգի է ներդնում ու կարծես ապրում է սեփական երգերով: Աշխարհահռչակ երգիչն այս փաստը հետևյալ կերպ է բացատրում. «Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք: Երբեք չեմ դադարում աշխատել. միգուցե արվեստագետի գաղտնիքը դրանում է»:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]