Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

15 մարդ Է տուժել Իսպանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով

15 մարդ Է տուժել Իսպանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 25-ի վաղ առավոտյան Իսպանիայի ափերից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վերքեր եւ վնասվածքներ Է ստացել տասնհինգ մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

6,3 բալ մագնիտուդով երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Ալբորան ծովում՝ Միջերկրականի կազմի մեջ մտնող ամենաարեւմտյան ծովում՝ տասը կիլոմետր խորության վրա: Դրան հաջորդել են 2,9 եւ 4,6 բալ ուժգնության եւս երկու ցնցումներ:

Երկրաշարժն առավել ուժեղ Է զգացվել Մելիլիայի շրջանում (Աֆրիկայի հյուսիսում, Մարոկոյի հետ սահմանին գտնվող իսպանական միջատարածք), ինչպես նաեւ Մալագայում եւ Գրանադայում, հաղորդում Է El Mundo-ն: Բացի այդ, ցնցումներն զգացել են Կադիսի, ԽաԷնի, Կորդովայի, Սեւիլիայի, Ալմերիայի եւ Ուելվայի բնակիչները: Նաեւ բավականին ուժեղ ցնցումներ են զգացվել Մարոկկոյում, հիմնականում՝ Նադորայում, բայց նաեւ Ռաբաթում:

Վնասվել են Մելիլիայի կենտրոնի մի շարք շենքերի ճակատամասեր: Մելիլիայի Ասամբլեայի պալատը, ինչպես նաեւ մի շարք շենքեր, որտեղ գտնվում են պետական հաստատությունները, փակվել են: Չեն աշխատում դպրոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am