Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ որքանո՞վ է հայ հասարակության մեջ արմատացած հոգեբանին դիմելու մշակույթը     

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ որքանո՞վ է հայ հասարակության մեջ 
արմատացած հոգեբանին դիմելու մշակույթը     

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտրվել են կարծրատիպերը, և բավականին բարձրացել է հոգեբանի, հոգեկան առողջության դերը ժամանակակից հայ հասարակության մեջ։ Նման համոզմունք ունի հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիլիթ Վարդանյանը՝ «Արմենպրես»-ի նոր պոդքաստային նախագծում խոսելով հոգեբանին դիմելու մշակույթի մասին։ 

ARM_1103.JPG (436 KB)

«Բավականին բարելավված է վիճակը, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, այսօրվա աշակերտն անգամ պատկերացում ունի՝ ով է հոգեբանը և ինչ աշխատանք է իրականցնում։ Եթե մի քանի տարի առաջ միայն երեխաներին էին բերում մայրիկները, հիմա կարող եմ փաստել, որ տղամարդիկ ևս դիմում են հոգեբանի ծառայությանը, ընտանեկան թերապիայի ևս գալիս են»,-ընդգծում է մասնագետը։

Նա նկատում է՝ եթե նախկինում հոգեբան-հոգեբույժ մասնագիտությունները մարդիկ նույնացնում էին, հիմա հստակ տարանջատում են։

Իսկ ինչո՞ւ են մարդիկ, այնուամենայնիվ, խուսափում հոգեբանին դիմելուց, երբ «ցավում է» հոգին, մասնագետն ընդգծում է․ «Մենք սովորաբար խնամում ենք մեր մարմինը, հոգ տանում նրա մասին, գնում մարզասրահներ, կատարում կոսմետիկ միջամտություններ, սակայն չենք զբաղվում հոգեհիգիենայով, հոգեկրթությամբ, որոնք բավականին բարձրացնում են կյանքի որակը, օգնում հասկանալ մեր հույզերը, մեր ապրումները, թե որոնք են օգնում մեզ, որոնք՝ խանգարում։ Անհրաժեշտ է մեզ հարց տալ՝ ինչ ենք անում, որ մեր մտքերը դառնան ավելի դրական, ինչքանով ենք ապրումակցում մեր շրջապատին, ինչքանով ենք ռեֆլեքսիվ»։

«Բացահայտելով հոգեբանի հետ» նախագիծը տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ ի՞նչ խնդիրներով են դիմում հոգեբանի և տարիքային ո՞ր խմբերը, հնարավոր է արդյոք հոգեբանի դիմել հեռավար, մատչելի են արդյոք հոգեբանի ծառայությունները։ Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ տրվում են զրույցի աուդիո և վիդեո տարբերակում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am