Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ

Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները 
տեղափոխվել են Թավրիզ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց հիշատակման արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին Թավրիզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

«Աղետի հետևանքով զոհված Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց մարմինները տեղափոխվել են Թավրիզ:  Հիշատակման արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 16:00-ին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքի բնակիչները կկարողանան նախագահին հրաժեշտ տալ մայիսի 21-ի առավոտյան։

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես կստանձնի նախագահի պարտականությունները և առավելագույնը 50 օրվա ընթացքում կկազմակերպի նոր ընտրություններ՝ դատական և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ միասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am