Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ազատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցին

Ազատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտի ընտրանու անդամները օլիմպիական վարկանիշային մրցաշարում ուղեգիր չնվաճեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Ստամբուլ քաղաքում կայացած մրցաշարում Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը(125 կգ) չկարողացան 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

Ավելի վաղ վարկանիշային վերջին մրցաշարում Հայաստանը ներկայացրած հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ) ևս ոչ մի ուղեգիր չէին նվաճել:

Հայ ըմբիշներից դեռևս Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am