Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Երևանի թանգարանները ցուցահանդեսներով, համերգներով ու շնորհանդեսներով կտոնեն «Թանգարանային գիշերը»

Երևանի թանգարանները ցուցահանդեսներով, համերգներով ու շնորհանդեսներով 
կտոնեն «Թանգարանային գիշերը»

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թե՛ թանգարանները, թե՛ արվեստասերները տարվա ընթացքում անհամբեր սպասում են «Թանգարանային գիշեր»-ի շրջանակում կազմակերպված միջոցառումներին, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալու արվեստի բացառիկ նմուշների՝ անվճար այցելելով ցանկացած թանգարան:

2024-ին Հայաստանը կրկին միացել է նախաձեռնությանը, և թանգարանները տարբեր ծրագրեր են մշակել մայիսի 18-ին այցելուների երեկոն հետաքրքիր դարձնելու համար:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Երևանի մի քանի թանգարանի նախաձեռնությունները:

Հայաստանի պատմության թանգարանում ժամը 11։00-ին կվերաբացվեն «Անի «Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցադրության սրահները։ Ցուցադրության շրջանակներում ներկայացվելու է շուրջ 350 առարկա Անիից և Դվինից (գրակալներ, խաչեր, բուրվառներ, Անիից հայտնաբերված 12-13-րդ դդ թվագրվող մանկական մետաքսե վերնազգեստ, խեցեղեն և ապակյա իրեր, մանրակերտներ), ինչպես նաև կոթողներ Մեղրիի, Հաղարծինի, Նորավանքի, Գառնու, Հովհաննավանքի և Կեչառիսի հուշարձաններից։ Ժամը 20։00-ին տեղի կունենա համերգային ծրագիր՝ «Անին երգերի մեջ» խորագրով։

441498352_956865919780563_5185488707804341949_n.jpg (232 KB)

Մատենադարանի մուտքի մոտ ժամը 18:00-ից 19:00-ն տեղի կունենա «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը, 18:00-ից 19:00-ն թանգարանը փակ կլինի կազմակերպչական աշխատանքների նպատակով:  19:00-ից 24:00-ն բաց կլինեն մշտական և ժամանակավոր ցուցադրությունները, 19:00-ից 20:00-ն տեղի կունենա «Մատենադարանի այլալեզու ձեռագրեր» խորագրով ցուցադրության պաշտոնական բացումը, ժամը 20։00-ին համերգային ծրագրով հանդես է գալու «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը, 20։30-ին ելույթ կունենա մեներգիչ Էրիկ Ալոյանը։ 

441176452_851771720311560_5986647212717931572_n.jpg (231 KB)

441152002_851135800375152_7674659922194071862_n.jpg (160 KB)

Հայաստանի ազգային պատկերասրահի դռներն այցելուների համար բաց կլինեն ժամը 11:00-24:00: Օրերս պատկերասրահում բացվել է հայկական կերպարվեստի մշտական ցուցադրությունը: Հայաստանի ազգային պատկերասրահում բաց են հետևյալ ցուցահանդեսները՝ Հովհաննես Այվազովսկի, Ֆրանսիական ինտերիեր, Մերկի հանդերձները, Հակոբ Գյուրջյանի ցուցասրահ, Հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահներ:

Հովհաննես Թումանյանի թանգարանում, որը ժամանակավոր գործում է  Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնում, ժամը 10:30-24:00-ն բաց կլինի հիմնական ցուցադրությունը, 11:00-20:30-ը՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ «Արտիստի աչքով» նկարների բացօթյա ցուցադրություն է նախատեսվում, 11։00-22։00-ը՝ թանգարանային քվեսթ, «Թումանյանի թանգարանը հետազոտական կենտրոն». Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից կազմված ու հրատարակված գրքերի և հետազոտական աշխատանքների ցուցադրություն, 12:00-ին՝ «Թանկագին քարեր» խաղի կազմակերպում 12 տարեկան և բարձր տարիքային խմբի այցելուների համար, 15:00-ին՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի խաղ-ներկայացում, 16:30-ին՝ դասախոսություն՝ «Տիեզերքը և Թումանյանը», 17:00-ին՝ «Մեկ ցուցանմուշի պատմություն. «Թիկնոցով ծերունի», «Ձի», «Ծավալադիտակ» հետազոտական աշխատանքի ներկայացում, 19:30-ին՝ համերգային ծրագիր. «Մեղեդի» լարային քառյակի ելույթ, 21:00-ին՝  «Թումանյանը հետազոտող» փաստագրական ֆիլմի ցուցադրություն:

Մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հրավիրում է մասնակցելու հետևյալ միջոցառումներին` 11:00-ից 24:00-ն բաց կլինի մշտական ցուցադրությունը, 11:00-ից 24:00-ն՝«Զրույցներ եղեգի հետ» ժամանակավոր ցուցադրությունը, 12:00-ին կանցկացվի «Ողջույն ձեր նոր կյանքին» կրթական ծրագիրը, 14:00-ին՝ «Ձայնիկ ունիմ» կրթական ծրագիրը, 19:00-ին նախատեսվում է դաշնամուրային երաժշտության երեկո՝ Տիգրան Պետրոսյան, 21:00-ին՝ խմբերգային երաժշտության երեկո՝ «Գեղարդ» երգեցիկ խումբ,
գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան:

441078738_770774555169827_8866061629843100001_n.jpg (547 KB)

438173260_770312768549339_679086159526823772_n.jpg (247 KB)

1930-ական թվականներին մարդ և քաղաք թեման եղել է մեծանուն նկարիչ, արձանագործ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների առանցքում: Հենց այդ տարիներին էլ ծնվել է արվեստագետի «Մարդ-քաղաք» շարքը, որի հերոսը ապագայի մարդն է, որն ապրում է երկնաքերերով, խուլ և ամայի փողոցներով քաղաքում, որը մարդուն ռոբոտի է վերածում: Այդ շարքին են նվիրված Երվանդ Քոչարի թանգարանի միջոցառումները, որոնք անցկացվելու են մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակում: Ցուցադրելու է մի արտ օբյեկտ՝ մոտ 2,5 մետր բարձրությամբ, յուրահատուկ տեխնոլոգիաներով՝  ներշնչված է Քոչարի շարքից: Ներկայացվելու է նաև «Մելանխոլիա» արձանին նվիրված տեսաֆիլմ, որը հետաքրքիր բացահայտումներ կանի և՛ արձանի, և՛ Քոչարի արվեստի մասին:

442442652_843872011094764_215066671584628625_n.jpg (152 KB)

Սերգեյ Փարաջանովի թանգարանը, համագործակցելով Նորաձևության և դիզային պալատի հետ, յուրահատուկ ցուցադրություն են ներկայացնելու, որը դիտելով՝ այցելուները կտեսնեն, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ռեժիսոր-արվեստագետը նորաձևության վրա:

440940673_954841926646646_6719259020690745117_n.jpg (128 KB)

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում 12:00-ից 13:00-ն կիրականացվի «Նկարում ենք Սարյանի այգում»  ծրագիրը, ավելի ուշ տեղի կունենա  նոր կրթական ծրագրի շնորհանդեսը, 15:00-ին Սարյանի տուն-թանգարանում իրականացվող Մարտիրոս Սարյանի նկարների վերականգնման գործընթացը կներկայացնի նկարիչ-վերականգնող  Տաթևիկ Ամիրխանյանը, 17:00-ին տեղի կունենա «Լուսիկը՝ Սարյանի մուսան» ալբոմի շնորհանդեսը,  նախատեսվում է նաև դասական և ժամանակակից  երաժշտության համերգներ:

441077579_863505849142066_1464204156681662533_n.jpg (84 KB)

Մայիսի 18-ին ժամը 20:00-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ կներկայացվի «Գիքորի երազը» (փոխադրություն՝ Եղիշե Չարենցի) ստվերախաղը` Էնկի ստվերների թատրոնի բեմադրությամբ։ Եղիշե Չարենցը, ռուսերենից հայերեն փոխադրելով Սամուիլ Մարշակի «Գրքույկ գրքույկների մասին» պոեմը, այն դարձրել է «Գիքորի երազ»՝ Գիքորի գրքային արկածներն ամբողջացնելով մեր մանկության հեքիաթների ամենասիրելի ու հայտնի հերոսներով։

441194974_932528742218082_4687133143326710104_n.jpg (54 KB)

Բաց կլինի նաև «20 տարուց ավելի. թանգարանցիները ծաղրանկարներում» ցուցադրությունը, կիրականացվի «Հոր երազանքը» վարպետաց դասը (գոբելեն), կներկայացվի «Ստանդարտ 100» հետազոտության արդյունքը, 22:00-ին նախատեսվում է «Ուրուն թանգարանում» համերգային ծրագիրը (Uru Band, Progressive Rock):

Ռուսական արվեստի թանգարանը մայիսի 18-ին հանդես կգա նոր ձևաչափով. 18:00-ին «Կուբիզմ և պուանտիլիզմ» բացօթյա վարպետության դաս կանցկացվի,
19:00-ին «Կերոն» զարգացման նորաստեղծ հիմնադրամի հետ համագործակցությամբ տեղի կունենա «Սիմֆոնիկ Կասկադ» ֆլեշմոբը՝ Ռուսական արվեստի թանգարանի ֆասադային հատվածում։
442421237_845933610884466_3843034867466811914_n.jpg (400 KB)

«Թանգարանային գիշերն» առաջին անգամ անցկացվել է Բեռլինում 1997 թվականին:

Միջոցառումը լավ է ընդունվել, իսկ մասնակից հաստատությունների թիվը կտրուկ աճել է: Նախաձեռնությունն անցկացվել է Եվրոպայի ավելի քան 120 քաղաքում, ինչպես նաև Արգենտինայում և Ֆիլիպիններում: «Թանգարանային գիշերվա» ընթացքում թանգարաններն ու մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am