Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  այցն ԱՄՆ հետաձգվել է նախագահ Բայդենի գրաֆիկի հետ անհամատեղելիության պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Էդողանն ասել է Kathimerini թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով նաև թուրք-հունական հարաբերություններում ԱՄՆ-ի միջնորդական դերակատարության հնարավորությանը:

Նախատեսված այցի հետաձգումը Թուքրիայի նախագահը պայմանավորել է ԱՄՆ-ի՝ ընտրությունների նախաշեմին գտնվելը, որի պատճառով Բայդենի գրաֆիկն ավելի հագեցած է դարձել։

Էրդողանի խոսքով՝ նման այցելություններն իրականացվում են երկու կողմերի համար հարմար ժամանակ։

Խոսելով թուրք-հունական հարաբերություններում ԱՄՆ միջնորդական դերակատարության մասին,  Էրդողանը նշել է, որ հանդես են գալիս Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում ԱՄՆ-ի քաղաքական հավասարակշռության պահպանման օգտին, բացի այդ, Թուրքիան ուղիղ կապ է պահպանում Հունաստանի հետ՝ առանց միջնորդների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am