Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

«Երևանյան բեսթսելեր». «Վանականերն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. ապրիլ, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Վանականերն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ 
գրականություն. ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի «Վանականներն ունեն գաղտնիք» գիրքը։ Գրքի  գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում, բայց հերոսները հայ երիտասարդներ են, որոնք մեկնում են սովորելու՝ բնակվելով նույն տանը: Քաղաքում, որտեղ սովորում են հայ երիտասարդները գործում է վանական միաբանություն և հենց սկզբում վանականների և երիտասարդների ճանապարհները խաչվում են:

Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» երկրորդ տեղում է։ Վեպը Հայաստանի անկախության շրջանի հոգեբանական պատկերն է պատերազմից հետո՝ մարդկային պարզ հարաբերությունների դրվագումներով։ Հանրապետություններից երրորդը՝ դարերով երազածը, չափազանց սիրելի ու մոտ, բայց երբեմն հոգեբանորեն այնքան հեռու, ասես առասպել լինի: Այս գրքում, ի տարբերություն նախորդի, իրականության չափաբաժինը փոքրացել է, շատացել է մոգական ռեալիզմը։
Բնորոշ կերպարներ, տաղտկալիորեն ծանոթ ու կրկնվող կենցաղ ու առօրյա, ստի և պաթետիզմի գերակայությամբ մարդկային շփումներ ու հարաբերություններ, ժամանակներին հատուկ սիմվոլներ։

Ստեփան Խզրթյանի «Կարգապահների տունը» երրորդ տեղում է։ 2088 թվական։ Հայքում գրեթե կես դար է՝ հաստատվել է Կարգավարություն՝ փոխարինելով 2020-ականների վերջին ժողովրդավարության անվան ներքո տիրող քաղաքական քաոսին։ Խորհրդավոր հրավերն ընդունելով՝ «Հայ պետական մտքի պատմության» դասախոս Կարինե Բակունցն այցելում է Կարգապահների տուն, որտեղ հյուրընկալի ուղեկցությամբ բացահայտում է պետության կառավարման այս ուրույն մարմնի գաղտնիքները։

Նարեկ Կոսմոսի «Անց 48»–ը չորրորդ տեղում է։ «Անց 48»–ը երգահան, հեղինակ–կատարող և բանաստեղծ Նարեկ Կոսմոսի ստեղծագործությունների առաջին ժողովածուն է։ Բանաստեղծությունների երիտասարդ հերոսը ձգտում է աշխարհը վերծանելու և ընթերցելու որպես խառնաշփոթ մի գիրք, կարգաբերելու այն որպես լավ թարգմանություն, ի վերջո վերստեղծելու այն որպես կիթառի նվագակցությամբ կատարվող մի երգ՝ ինքնափնտրումի ու միայնության, սիրո ու ինքնախաբեության, մեծ աշխարհում տեղ գտնելու, ի վերջո՝ մարդու «թարգմանության» ու ընկալման դժվարությունների մասին։ Հոլդենքոլֆիլդյան խարխափումներից հերոսին օգնում են դուրս գալու գրականությունն ու երաժշտությունը՝ դառնալով աշխարհը հասկանալու կամ ընդունելի դարձնելու նշանագրեր, երբեմն էլ՝ միակ հանգրվան ու սպեղանի։

Ալեքսանդր Սարգսյանի «Կյանքի անհայտ արահետներ»-ը հինգերորդ տեղում է։ Այն մի տղայի պատմություն, որը հարստություն է ձեռք բերում, սակայն կորցնում է այն դավաճան ընկերոջ պատճառով: Այնուամենայնիվ, այս ճանապարհորդության ընթացքում նա բացահայտում է, որ իրական արժեքը ինքնաբացահայտման և կյանքի չուսումնասիրված հնարավորությունների մեջ է: Ինտրիգներով ու արկածներով լեցուն այս գիրքը ընթերցողին ներքաշում է ճակատագրի անսպասելի շրջադարձերի հուզիչ աշխարհ:

Վեցերորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը յոթերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:

Աշոտ Աղաբաբյանի «Սև Հովազ գիրքը ութերորդն է։ Գիրքն Արցախյան պատերազմներն ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին պատմող գեղարվեստական վեպ է: Ներառում է 1996-2024թ Հունվարի 10-ը տեղի ունեցած իրադարձությունները: Վեպում առաջին անգամ ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչու վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ ինչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:

Հայկ Խաչատրյանի «Արտաշես» վեպը իններորդ տեղում է։ Վեպում արտացոլված են մ.թ.ա. երկրորդ դարի առաջին կեսի հեթանոսական Հայաստանի պատմական անցուդարձերը, Արտաշեսյան հարստության հաստատումը, Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը, Արտաշես Ա Բարի թագավորի և Կարթագենի զորավար Հաննիբալի բարեկամությունը, Հայաստանի դուրս գալը միջազգային ճանաչման մայրուղի:

Տասներորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 * Ռուբեն Եսայան, «Վանականերն ունեն գաղտնիք» հեղ․հրատ 2712
2 նոր norayrheader_9166.jpg (286 KB) Նորայր Սարգսյան, «Հանրապետություններից երրորդը»  Անտարես 69
3 նոր 00-00194164.jpg (149 KB)

Ստեփան Խզրթյան, «Կարգապահների տունը» 

հեղ. հրատ 68
4 Նոր Անց-48-1.jpg (38 KB)

Նարեկ Կոսմոս, «Անց 48»

Զանգակ 64 
5 նոր 00-00193832.jpg (77 KB) Ալեքսանդր Սարգսյան, «Կյանքի անհայտ արահետներ» հեղ․հրատ 49
6 -3

Գրիգոր Քեշիշյան, «Շելա»

Դավինչի 36
7 +1 0b08cd4d4d7264fc93a72b1ee01d13ed.jpg (95 KB) Գրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ»  Դավինչի 33 
8 -6

Աշոտ Աղաբաբյան, «Սև Հովազ 2» 

հեղ. հրատ 31
9 նոր 29603178.jpg (46 KB)

Հայկ Խաչատրյան, «Արտաշես» 

Բուկինիստ 21
10 -5

Գոհար Նավասարդյան, «Ինձ պիոններ չնվիրես»

հեղ. հրատ 20

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am