Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված 
միջոցառում

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի շնորհալի սաների մասնակցությամբ ու Ազնավուրի ստեղծագործությունների կատարմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սաղաթելյանն ու մանկավարժները   կազմակերպել էին ֆրանսիական նրբագեղությամբ, բայց հայկական հնչեղությամբ ու շնչով միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ երգահան- շանսոնյեի ծննդյան 100-ամյակին, ինչպես նաև հնարավորություն էին պարգևել նույն դպրոցի շնորհալի սան և շրջանավարտ Միլենա Հովհանյանին՝ հանդիսատեսին ավարտական համերգով ներկայանալու համար։

Միջոցառումներին ներկա է գտնվել  Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար  կազմը։

Երաժշտական դպրոցի շնորհալի սաները հանդիսատեսին պարգևել են  հաճելի տրամադրություն և զգացողություններ՝ կատարելով շանսոնյեի՝ անչափ սիրված միջազգային հիթերը, ինչպես նաև ներկայացրել  կենսագրական հետաքրքիր դրվագներ:

Երաժշտական դպրոցի շրջանավարտ Միլենա Հովհանյանը հանդես է եկել  երաժշտական արհեստավարժ կատարումներով՝ ցուցադրելով ուսումնական 5 տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, տաղանդն ու հմտությունները։

Համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը հանդես է եկել  բարեմաղթանքի խոսքով և համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անունից դպրոցի շնորհալի շրջանավարտին հանձնել պատվոգիր, հուշանվեր, իսկ ուսուցչին արժանացրել դրամական պարգևի։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am