Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից

Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Խարկովի մարզում ակտիվ ռազմական գործողությունների հատվածներում գտնվող  շրջաններից ավելի քան 4000 հազար բնակիչ է տարհանվել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա տեղեկատվությամբ՝ բնակչության տարհանում է իրականացվել այն ​​տարածքներից, որտեղ սաստկացրել են ռազմական գործողությունները և բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում:

Նա նշել է, որ տարհանվածներին, բացի կացարանից, տրամադրվում է նաև մարդասիրական, բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն:

Սինոգուբովը տեղեկացրել է, որ ներկայում ևս 900 տեղ է պատրաստվել տարհանվածների համար, իսկ անհրաժեշտության դեպքում այս թիվը կավելացվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am