Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Պուտինը Շոյգուի փոխարեն պաշտպանության նոր նախարարի թեկնածուի է առաջադրել

Պուտինը Շոյգուի փոխարեն պաշտպանության նոր նախարարի թեկնածուի է 
առաջադրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկել է պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուի փոխարեն նշանակել Անդրեյ Բելոուսովին, որը մինչ այդ զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Իսկ Սերգեյ Շոյգուն կզբաղեցնի ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Նիկոլայ Պատրուշևին։

Մյուս նախարարները, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, կպահպանեն իրենց պաշտոնները կառավարությունում։

Բելոուսովը 2012-2013 թթ. ղեկավարել է Տնտեսական զարգացման նախարարությունը, որից հետո զբաղեցրել է տնտեսական հարցերով նախագահի օգնականի պաշտոնը։ 2020 թ. նշանակվել է առաջին փոխվարչապետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am