Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ավարտվել են Ջրառատի մանկապարտեզի շինարարական աշխատանքները

Ավարտվել են Ջրառատի մանկապարտեզի շինարարական աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ջրառատի մանկապարտեզը կառուցվել է ՀՀ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով։

Մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։ Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով։ Գումարի առաջին փուլի 60 տոկոսը և երկրորդ փուլի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետի աշխատակազմի փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ երկու փուլից բաղկացած սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։

Կառավարության որոշմամբ 119 մլն 409 հազար դրամ էր հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով:

Արմենուհի Մխոյան       

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am