Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

«Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն անցավ մրցույթի եզրափակիչ փուլ

«Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն անցավ մրցույթի 
եզրափակիչ փուլ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լադանիվա» խումբը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, հաղթահարեց երկրորդ կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 11-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 9-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը:

Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան մրցույթի հիմնադիր երկրներից են, ուստի առանց քվերակության արդեն իսկ եզրափակիչում են:

Հայաստանի պատվիրակի օգտին քվերակելու համար հարկավոր էր 08 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէր: Քվեարկել կարող էին նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր էր մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվել է որպես մեկ երկրից ստացված ձայն:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: «Ժակո» երգի երաժշտությունը գրել է Լուի Թոմասը, բառերը՝ Ժակլին Բաղդասարյանը: Խումբը ներկայացնում է տարբեր երկրների մշակույթները, ինչի շնորհիվ սիրվեց և ճանաչում գտավ Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում: Նրանք կատարում են հայկական, բալկանյան, աֆրիկյան, սերբական և այլ երաժշտություն: Կարծում են՝ արվեստում և երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am