Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 35 հազար 34-ի, իսկ վիրավորներինը՝ 7875-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ ներկայացնելով  զոհերի ու  վիրավորների թվի ամենօրյա վիճակագրությունը:

Ըստ գերատեսչության՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 63 մարդ, իսկ վիրավորվել՝ 114-ը:

«Փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան մի շարք տուժածներ, իսկ շտապօգնության խմբերը չեն կարողանում հասնել նրանց»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am