Քաղաքականություն

ՀՀ վարչապետը լավատեսական է տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիի հանդիպման հարցում

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը լավատեսական է տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիի հանդիպման հարցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայանալիք հանդիպումից կարելի է դրական տեղաշարժ ակնկալել, քանի որ Ադրբեջանը վերջին օրերին հասկացավ, որ ուժի կիրառումով հարցին լուծում չի կարող տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վանաձոր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Վերջին օրերին լարվածությունը թուլացել է, և համոզված եմ, որ դեռևս թուլանալու է: Պառերազմը ոչ մեկին լավ բան չի տալու` ո՛չ Ղարաբաղին, ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին: Կարծես թե Ադրբեջանն արդեն հասկանում է, որ ուժի կիրառումը որևէ օգուտ չի տալիս: Հայաստանը կողմնակից է խաղաղության, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ հայկական կողմը չի վախենում պատրեազմից և անհրաժեշտության դեպքում պաշտպանելու է հայրենքիը, բայց դրա հետ մեկտեղ կողմ չէ պատրեազմին: Խոսելով նախագահների ակնկալվող հանդիպման մասին` վարչապետը նկատեց, որ ադրբեջանցիները հասկացել են, որ խնդրի լուծումը պետք է տանել բանակցային ճանապարհով. «Ակնկալում եմ, որ հանդիպումը դրական տեղաշարժ կապահովի»:

Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, որ ՆԱՏՕ-ն և միջազգային մի շարք կառույցներ արդեն հայտարարություն են արել հրադադարի խախտման առիթով` վարչապետը չհամաձայնեց նրանց հետ` հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահն է հրավիրել երկու երկրների նախագահներին հանդիպման: «Մենք համագործակցում ենք ՀԱՊԿ-ի հետ և դա պարտավորություններ է իրենից ենթադրում: Համոզված եմ, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը ևս կկատարի իր պարտավորությունները»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում