Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերը կցուցադրվեն քրեակատարողական հիմնարկներում

Վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերը կցուցադրվեն 
քրեակատարողական հիմնարկներում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի և մարզերի հինգ քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 15-ից 29-ը ցուցադրվելու են վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր: Բրիտանական խորհուրդը ՀՀ Արդարադատության նախարարության հետ նախաձեռնել է բրիտանական ֆիլմերի ցուցադրությունների շարք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Նախաձեռնությունն իրականացվում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնն այս տարի անցկացվում էր ներառական հասարակություն ձևավորելու գաղափարի ներքո: Փառատոնի շրջանակում իրականացված մրցույթների ու միջոցառումների նպատակն էր ներգրավել հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներին: Քրեակատարողական հիմնարկներում ցուցադրությունների շարքը նույն նպատակի իրագործման շարունակությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի նպատակն էր բոլորի ուշադրությունը հրավիրել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների վրա:

«Կարևոր է, որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ ընդգրկված լինեն հասարակության սոցիալ-մշակութային կյանքին, իրազեկ լինեն տեղի ունեցող գործընթացներին, հաղորդակցվեն այլ մշակութային արժեքների: Ֆիլմերի ցուցադրությունն առաջին նման  փորձն էր, որ երբևէ տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում, և պետք է ասել, որ այն հաջողել է: Նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ազատազրկված անձանց  շրջանում»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը:

Ֆիլմերն արդեն ցուցադրվել են «Սևան», «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, իսկ մինչև ապրիլի վերջ ցուցադրություններ կկազմակերպվեն նաև «Վարդաշեն» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում:  Նախաձեռնությանն աջակցել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am