Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների գերակշռող մասը տղամարդիկ են

18:28, 11 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻԱՎ վարակի 1136 դեպք  է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում 1988 թ-ից մինչեւ 2011 թ-ի դեկտեմբերի 1-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, նրանցից 165-ն արձանագրվել են նախորդ տարում:                                                                                             

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 804 մարդ, իսկ իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 332 դեպք: ՄԻԱՎ վարակի 22 դեպք էլ արձանագրվել է երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 57 տոկոսը 25-39 տարիքային խմբում է: Նրանցից 543-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 94-ի մոտ՝ 2010 թ-ի ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 261 դեպք: Մահացածների թվում կան 44 կին եւ 5 երեխա:                        

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում՝ 462, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 40,7 տոկոսը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 2 հազար 500:

Դիտվել է 64 անգամ




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ