Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին տեղեկություն է ստացել, որ Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Գետազատ գյուղի վարչական տարածքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Վ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ընկել Ազատ գետը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել գետից ու մոտեցրել ավտոքարշակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am